Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից Բեյրութ կատարած այցի ժամանակ հազարավոր մարդիկ ողջունում էին նրան քաղաքի փողոցներում:
2005 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ահմադինեջադի առաջին այցն է Լիբանան: Այցի ընթացքում նա հանդիպումներ է անցկացնելու Լիբանանի ղեկավարության հետ և օժանդակություն է ցուցաբերելու Լիբանանում Իրանի հիմնական աջակից` «Հեզբոլլա» զինյալ խմբավորմանը:
Նախատեսվում է , որ Իրանի նախագահը այցելելու է հարավային Բյրությում գտնվող «Հեզբոլլա»-ի հետակետում անցկացվող հանդիպումը:
Հինգշաբթի օրը Ահմադինեջադն այցելելու է հարավային Լիբանան: