Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերով ֆրանսիայում սկսված «սոցիալական խռովությունների» պատճառով Իրանը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին ճանապարհորդել այդ երկիր:
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանփարատն մամուլի ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ` ասելով, որ իրանցիները պետք է զերծ մնան Ֆրանսիա «մեծ անհրաժեշտություն չունեցող» ճանապարհորդություններ կատարելուց:
Նախկինում` Իրանի նախագահի 2009 թվականի հունիսյան վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցած բռնությունների պատճառով Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Իրան կատարվելիք ճանապարհորդություններից:
Իրանի նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած խռովությունների ընթացքում ձերբակալվել էին Իրանի հազարավոր քաղաքացիներ և մի քանի օտարերկրացի: