Իրանի նախագահ Հասան Ռուհանին և նրա դաշնակիցները 88 անդամ ունեցող Փորձագետների խորհրդի ընտրություններում շահել են Թեհրանի 16 տեղերից 15-ը: Ընտրությունների արդյունքները հայտարարվել են երկուշաբթի օրը, ինչը ծանր հարված էր կարծր պահպանողական գծի կողմնակիցների, այդ թվում խորհրդի ներկա ղեկավար Այաթոլլահ Մուհամադ Յազդիի համար։ Վերջինս չի վերընտրվել:
Սակայն երկուշաբթի օրվա ասուլիսի ընթացքում Իրանի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Ջաբերի Անսարին նշել է, որ արդյունքները կնպաստեն արտաքին քաղաքականությանը:
«Ժողովրդի մեծ մասնակցությունը այս ընտրությունների ընթացքում կամրապնդի Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը և ազգային ներուժը: Իրանի արտաքին քաղաքականությունը նույնպես ուղղակիորեն կշահի այս իրավիճակից և առավելագույն կերպով կօգտագործի այս հնարավորությունը Իսլամական Հանրապետության խնդիրների ու ծրագրերի իրականացման համար», - ասել է Հուսեյն Անսարին:
Խորհրդի անդամները ութ տարով են ընտրվում և իրավունք ունեն ընտրելու գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի հետնորդին:
Ի հավելումն Պահապանների խորհրդի ՝ իրանցիները ընտրում էին 290 տեղ ունեցող խորհրդարանի անդամներին: Վերջնական արդյունքները ակնկալվում են երեքշաբթի օրը, սակայն ոչ պաշտոնական տվյալներով, բարեփոխականները և չափավորները 30 խորհրդարանականի տեղ են ստացել միայն Թեհրանից, մինչդեռ պահպանողականները ընտրությունները շահել են մեծ քաղաքներից դուրս ընկած տարածքներում:
Իրանը ապաքինվում է միջուկային զենք մշակելու կասկածով տարիներ շարունակ իր դեմ իրագործված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո:
Ռուհանին շաբաթ օրը նշել է, որ ընտրությունները կառավարությանը շնորհել են ավելի մեծ վստահություն եւ տվել գործելու ավելի մեծ ազատություն։ Նախագահն մեծ տերությունների հետ անցյալ տարի կնքեց միջուկային համաձայնագիրը,, որը նրա վարչակազմի գլխավոր նպատականերից մեկն է եղել։ Եվ ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել իբրև նրա այս քաղաքականությանն աջակցելու նշան: