Թեհրանում տեղի է ունեցել ռումբային երկու հարձակում: Հարձակումներից մեկի արդյունքում սպանվել է Իրանի ճանաչված միջուկային ֆիզիկոսներից մեկը, մյուսը վնասվածքներ է հասցրել միջուկային մեկ այլ ֆիզիկոսի:
Իրանի արտգործնախարարությունն անմիջապես դատապարտել է հարձակումները և դրանց իրականացման պատասխանատվությունը դրել ԱՄՆ-ի և Իսրայելի լրտեսական գործակալությունների վրա:
Վերջին տարիներին իրականացված այլ հարձակումների զոհ էր դարձել Իրանի միջուկային ևս երկու ֆիզիկոս: