Մատչելի հղումներ

Ինդոնեզիան դադարեցրել է ԱՄՆ-ում արտադրված տավարի մսի ներմուծումը


Ինդոնեզիան դադարեցրել է ԱՄՆ-ում արտադրված տավարի մսի ներմուծումը՝ Կալիֆրոնիայում խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի՝ «կովերի կատաղության» հայտնաբերման պատճառով:

Երկրի գյուղատնտեսության փոխնախարարն այս մասին հայտարարությամբ հանդես է եկել հինգշաբթի օրը:

Հարավային Կորեայի մանրածախ ամենախոշոր ցանցերից մեկը սակայն փոխել է իր որոշումը ԱՄՆ-ում արտադրված տավարի մսի վաճառքն արգելելու մասին: «Home Plus» ընկերությունը հայտնել է, թե այս մասին որոշում է ընդունվել Հարավային Կորեայի կառավարության կողմից ԱՄՆ-ում արտադրված մսի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին արված հայտարարությունից հետո:

Ճապոնիայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ չեն դադարեցնելու ԱՄՆ-ից տավարի մսի ներմուծումը, քանի որ վարակված կովը 30 ամսեկան էր, իսկ Ճապոնիան ներմուծում է միայն 20 ամիսը չգերազանցող տավարից ստացված միսը:

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը «կովի կատաղության» դեպքերի հայտնաբերման մասին հայտնել է երեքշաբթի օրը: Սա 2006 թվականից ի վեր հիվանդության առաջին դեպքն է:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին չորեքշաբթի օրը վստահեցրել է ԱՄՆ-ում արտադրված տավարի մսի ներմուծողներին, որ «Ամերիկայում արտադրված տավարի միսն ու կաթն անվտանգ են օգտագործման համար»:

XS
SM
MD
LG