Հնդկաստանի արտգործնախարար Ս. Մ. Քրիշնան այցելել է Աֆղանստան և հանդիպում անցկացրել նախագահ Համիդ Քարզայի հետ։
Կիրակի օրը Քրիշնան հայտնել է, որ մտահոգված է Աֆղանստանում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքներով, սակայն ավելացրել, թե «համոզված» է, որ Աֆղանստանը կարող է ապահովել պաշտպանության համապատասխան միջոցներ։
Հնդկաստանը Աֆղանստանին օգնության ամենամեծ ծավալներ տրամադրող դոնոր երկրներից է։
Տարածաշրջանային ախոյաններ Հնդկաստանն ու Պակիստանը մրցում են Աֆղանստանում առավել մեծ ազդեցություն ձեռք բերելու հարցում։