Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ է կանխագուշակել, սակայն զգուշացրել է եւրոպական երկրների վարկային ճգնաժամի վտանգների մասին։
Համաշխարհային տնտեսության մասին իր հերթական զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե համաշխարհային տնտեսությունը կաճի 4,6 տոկոսով։
Հիմնադրամի կանխագուշակության համաձայն, Չինաստանի տնտեսական աճի ցուցանիշը 10-ից կբարձրանա 10.5 տոկոսի, Հնդկաստանինը՝ 8.8-ից 9.4, Միացյալ Նահանգներինը՝2.7-ից 3.3 տոկոսի։
Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո վերականգնման գործընթացին սպառնացող վտանգները կտրուկ կերպով աճել են, եւրոպական երկրներում առկա վարկային ճգնաժամի հետեւանքով։
REST OPT