Արժույթի միջազգային հիմնադրամը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 18 միլիարդ դոլար ծավալով վարկեր, որոնց դիմաց երկրում պետք է իրականացվեն տնտեսական խորը բարեփոխումներ:
ԱՄՀ-ի համաձայն, 14-ից 18 միլիարդ դոլար ծավալով վարկերը կտրամադրվեն իր կողմից, իսկ միջազգային հանրության օժանդակության միջոցով Ուկրաինային գալիք երկու տարվա ընթացքում տրամադրվելիք օժանդակության ծավալը կարող է հասնել 27 միլիարդ դոլարի:
Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը, հինգշաբթի օրը հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանի առջև, ասել է, որ առանց ԱՄՀ-ի պահանջով իրականացվելիք խնայողության խիստ միջոցների երկրի տնտեսությունն այս տարվա ընթացքում կարող է ապրել 10 տոկոսի անկում:
Յացենյուկի համաձայն, Ուկրաինան տնտեսական և ֆինանսական սնանկության եզրին է կանգնած:
ԱՄՀ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում վերջերս իրականացված տնտեսական քաղաքականությունը զգալիորեն նվազեցրել է տնտեսական աճը, իսկ օտարերկրյա արժույթի պաշարները հասել են «վտանգավոր ցածր մակարդակների»:
Արժույթի միջազգային հիմնադրամը պահանջում է, որ բարեփոխումների արդյունքում Ուկրաինայում ձևավորվեն տարադրամի ճկուն փոխարժեքներ, բարձրացվեն էներգակիրների գները և վերակազմավորվի էներգետիկայի ոլորտում գործող «Նաֆտոգազ» պետական խոշոր ընկերությունը: