Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի տնօրեն. «Համաշխարհային տնտեսության ճգնաժամը հաղթահարելու համար համարձակ գործողություններ են անհրաժեշտ»

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը հորդորել է աշխարհի պետություններին արագ և համարձակ գործողություններ ձեռնարկել՝ համաշխարհային տնտեսությանը մեծ վնաս հասցնող վստահության ճգնաժամը հաղթահարելու համար:

ԱՄՀ-ի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդն այս մասին խոսել է ուրբաթ օրը՝ աշխարհի առաջատար արդյունաբերական պետությունների տնտեսության կառավարման պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպմանն ընդառաջ:

Լագարդի համաձայն, կենտրոնական բանկերը պետք է ցածր պահեն տոկոսադրույքները և շարունակեն տնտեսությանն աջակցություն տրամադրող ծրագրերի իրականացումը, քանի որ տնտեսական անկման վտանգը սղաճի վտանգից ավելի մեծ է:

Որոշ տնտեսագետների համաձայն, տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցները կարող են դառնալ գնաճի պատճառ, ինչի հետևանքով կարող է ձևավորվել տնտեսությանը մեծ վնաս հասցնող սղաճի փուլ:

ԱՄՆ-ի տնօրեն–կառավարիչը գովասանքի խոսքեր է ուղղել պետական բյուջեների պակասորդի և պարտքի նվազեցմանն ուղղված ջանքերին, սակայն ասել է, որ կառավարությունները պետք է լինեն ճկուն և պատրաստ դադարեցնել կարճաժամկետ կրճատումներն այն դեպքում, եթե դրանք վնաս հասցնեն տնտեսության փխրուն վերականգնմանը:

XS
SM
MD
LG