Եւրոպական Միությունը հայտարարում է, թե թույլ չի տալիս Իրանին պատկանող ՝՝Բոինգ 727, 747՛՛ եւ ՝՝Աերոբուս 32Օ՛՛ մակնիշի օդանավերի թռիչքը Միության անդամ երկրների օդային տարածքով՝ ելնելով նշված օդանավերում Եւրոպական Միության կողմից անցկացված ստուգումների արդյունքից։
Այս ցուցակի մեջ մտնող օդանավերը կազմում են Իրանի օդային նավատորմի երկու երրորդը։ Իրանը ՝՝Բոինգ՛՛ մակնիշի օդանավերի մեծ մասը գնել է 197Օ-ականներին, որոնք արդեն հնանում են, Իրանին հատկապես օդանավերի պահեստային մասեր վաճառելու վրա արդեն երեք տասնամյակ դրված արգելքի պատճառով։
Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է երկրի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից տարածված այն լուրերը, որոնց համաձայն Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չեն տալիս իրենց օդանավակայաններում իրանական օդանավերի լիցքավորում։
Նախարարության խոսնակն ասել է, թե իրանական օդանավերն այսօր էլ շարունակում են վառելանյութով լիցքավորվել աշխարհի մեծաթիվ երկրներում։