Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հետ առնչություն ունեցող երկու կասկածյալի՝ Ստամբուլի դատարանի պահանջով:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանության ուժերը Տրապիզոնում ձերբակալել են Զեյնել Աբիդին Յավուզին, որը եղել է Հրանտ Դինքի սպանության դավադրության ընթացքում լրագրողի սպանությունն իրականացնելու համար ընտրված առաջին անձը:
Յավուզի ձերբակալությունից հետո մի քանի ժամ անց Տրապիզոնում ձերբակալվել է նաև Օսման Հայալը՝ Դինքի սպանությունը հրահրելու մեջ մեղադրվող Յասին Հայալի եղբայրը:
Հայազգի լրագրող Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին վերսկսվել էր Հրանտ Դինքի սպանության գործով 18 կասկածյալի կրկնակի վերաքննությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի գերագույն վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն հայազգի լրագրողի սպանության գործով անցնող բոլոր կասկածյալները գործել են ոչ թե որպես անհատներ, այլ քրեական կազմակերպության կազմում: