Իսրայելում գտնվող հրեական Ողջակիզման թանգարանը հայտնել է, որ թանգարանին արդեն հայտնի են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստների կողմից սպանված չորս միլիոն հրեաների անունները:
«Յադ Վաշեմ» անունով հայտնի թանգարանն այս հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը:
Թանգարանի նպատակներից է նույնականացնել Ողջակիզման ընթացքում սպանված բոլոր վեց միլիոն հրեաների անունները:
2004 թվականին ստեղծված տվյալների կենտրոնական շտեմարանն այն ժամանակ պարունակում էր երեք միլիոն անուն:
«Յադ Վաշեմ»-ի նախագահ Ավներ Շալևի համաձայն, զոհերի անունները նույնականացնելու համար թանգարանը շարունակելու է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ:
Շալևն ասում է, որ թանգարանն իր ջանքերը կենտրոնացրել է Արևելյան Եվրոպայից տեղեկություններ ստանալու վրա, քանի որ այնտեղ բացակայում են արտաքսումների և սպանությունների մասին տվյալները: