Մատչելի հղումներ

Հոլիվուդի աստղերի համար պիցցա առաքած Էդգար Մարտիրոսյան. «Սա է ամերիկյան երազանքը»


«Էդգար Մարտիրոսյանը, որն այժմ կարող է լինել աշխարհում պիցցայի ամենահայտնի առաքողը, չգիտեր, թե կիրակի օրը առաքում էր կատարել Հոլիվուդի ամենամեծ աստղերի համար»

«Էդգար Մարտիրոսյանը, որն այժմ կարող է լինել աշխարհում պիցցայի ամենահայտնի առաքողը, չգիտեր, թե կիրակի օրը առաքում էր կատարել Հոլիվուդի ամենամեծ աստղերի համար»:

Այս մասին գրել է ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալությունը, որի համաձայն պիցցային առաքման պատվեր ստանալուց հետո Մարտիրոսյանը կարծում էր, թե պատվերը նախատեսված է Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում հավաքված մի խումբ գրողների համար: Տեղ հասնելուն պես իրեն խնդրել էին սպասել, իսկ հետո Մարտիրոսյանին դիմավորել էր «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը վարող ամերիկացի հայտնի երգիծաբան Էլեն ԴեՋեներեսը, և խնդրել էր հետևել իրեն:

«Դրանից հետո միլիոնավոր հեռուստադիտողների առջև ինքը իր խանութի կարմիր և կանաչ գույներ ներկած պիցցայի տուփերից պիցցա էր բաշխում Բրեդ Փիթի և Ջարեդ Լեթոյի նման մարդկանց», - գրում է «Սի-Էն-Էնը»:

«Սի-Էն-Էն» լրատվական գործակալության եթերում երկուշաբթի երեկոյան հեռարձակված «Փիերս Մորգան շոու» հաղորդման ընթացքում Մարտիրոսյանը պատմել է իր հոլիվուդյան փորձառության մասին՝ ասելով, թե «այդ պահը հիրավի հիասքանչ պահ էր»:

«Կարծում եմ՝ երբ ասում են «ամերիկյան երազանք», ապա իրականում սա է ամերիկյան երազանքը», - ասել է «Բիգ Մամաս էնդ Պապաս» պիցերիաների ցանցի ֆրանչայզներից մեկի սեփականատեր Էդգար Մարտիրոսյանը:

«Բիգ Մամաս էնդ Պապաս» պիցերիաների ցանցի սեփականատեր Արարատ Աղախանյանն իր հերթին «Լոս Անջելես Թայմս» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ցանցի բոլոր մասնաճյուղերն այժմ ստանում են բազմաթիվ պատվերներ և չափազանց ծանրաբեռնված են աշխատում:
XS
SM
MD
LG