«Խարդախություն ամերիկյան ձևով» և «Ստրկության 12 տարի» ֆիլմերը նվաճել են Հոլիվուդում անցկացված «Ոսկե Գլոբուս» 71-րդ մրցանակաբաշխության բարձրագույն մրցանակները:
Ռեժիսոր Դեյվիդ Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը նվաճել է «Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)» մրցանակը, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Էմի Էդամսը նվաճել է «Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ)» մրցանակը:
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակը նվաճել է «Ստրկության 12 տարի» ֆիլմը, որը պատմում է սևամորթ ազատ մի մարդու մասին, որն ապա առևանգվում է և վաճառվում որպես ստրուկ՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմին նախորդող ժամանակաշրջանում:
Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնը արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին «Ձգողականություն» (Gravity) տիեզերական դրաման նկարահանելու համար:
«Լավագույն դրամատիկ դերասան» մրցանակը նվաճել է «Դալասի գնորդների ակումբ» (Dallas Buyers Club) գլխավոր դերակատար Մեթյու Մըքքոնահին: Այս ֆիլմը պատմում է Տեխաս նահանգում բնակվող՝ ՁԻԱՀ-ով վարակված մի մարդու մասին, որը դարձել էր նահանգում ՁԻԱՀ-ով հիվանդների իրավունքների համար պայքարող ակտիվիստ: Ֆիլմի հիմքում ընկած են իրական իրադարձություններ, և, Մըքքոնահինի համաձայն, դրա վրա աշխատելը հեշտ չէր:
Դերասանուհի Քեյթ Բլանշետը ռեժիսոր Վուդի Ալենի «Կապույտ Հասմիկ» (Blue Jasmine) դրամայում իր դերի համար արժանացել է «Լավագույն դրամատիկ դերասանուհի» մրցանակը:
«Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» (The Wolf of Wall Street) ֆիլմում իր դերի համար:
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծն գեղեցկություն» (The Great Beauty) ֆիլմը:
Իռլանդական U2 ռոք խմբի «Orinary Love» երգը, որը ստեղծվել է Ջասթին Չադվիկի «Մանդելա, երկար ճանապարհ դեպի ազատություն» (Mandela: Long Walk to Freedom) ֆիլմի համար, նվաճել է «Լավագույն օրիգինալ երգ» մրցանակը:
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից և հաճախ համարվում է գալիք ամիս Ամերիկյան կինոակադեմիայի կայանալիք մրցանակաբաշխության «նախագուշակը»: