Էլեկտրոնային առևտրի ոլորտում գործող «EBay» ընկերությունը տեղեկացրել է, որ այս տարվա փետրվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ցանցահեններն առևանգել են ընկերության օգտատերերին պատկանող տեղեկությունները, այդ թվում՝ տեղեկություններ հաճախորդների էլեկտրոնային փոստի, հասցեների և ծննդյան ամսաթվի մասին:
«EBay»-ը, բացի այդ, տեղեկացրել է, որ ցանցահենները հարձակում են իրականացրել նաև ընկերության տվյալների շտեմարանի ուղղությամբ, որտեղ պահվում են օգտատերերի գաղտնաբառերը, բնակության հասցեներն ու հեռախոսահամարները:
Ընկերությունը սակայն նշել է, որ չի հայտնաբերել որևէ վկայություն դեպի օգտատերերի ֆինանսական կամ վարկային քարտերի մասին տեղեկությունները չթույլատրված մուտքի մասին: Գաղտնագրված այս տեղեկությունները պահվում են օգտատերերի մնացած այլ տեղեկություններից առանձին:
«EBay»-ի ուղղությամբ լայնածավալ հարձակում իրականացնելու մասին տեղեկությունները չորեքշաբթի օրը հրապարակելուց հետո ընկերության արժեթղթերի գինը նվազել է 3,2 տոկոսով:
«Այս պահին մենք չեն կարող նշել, թե քանի օգտատիրոջ հաշիվ է տուժել: Մենք սակայն կարծում ենք, որ դրանց թիվը զգալի է, և խնդում ենք «EBay»-ի բոլոր օգտատերերին փոխել գաղտնաբառերը», - ասել է ընկերության խոսնակ Կարի Ռամիրեսը:
«EBay»-ը տեղեկացրել է նաև, որ ընկերությունն իր անվտանգությունը խախտելու փաստով հետաքննություն է մեկնարկել, որի շրջանակներում համագործակցում է իրավապաշտպան մարմինների հետ: