Մատչելի հղումներ

Հեյգը Բաքվում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը «խրախուսել է նման հանդիպումների կանոնավոր անցկացումը»

«Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ քննարկման»:

Այս հայտարարությամբ, Ադրբեջանի լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում դեկտեմբերի 17-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք խրախուսում ենք նման հանդիպումների կանոնավոր անցկացումը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Հեյգը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին հանդիպում էին ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի հետ նախագահի հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-ին բաքվում հանդիպում էին ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
XS
SM
MD
LG