Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է հորդորել ընտրողներին՝ հակազդել «հրազենային լոբբիին»


ԱՄՆ-ում իրականացված մի շարք զանգվածային սպանություններից հետո նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ է անում ազդել Կոնգրեսի վրա՝ խստացնելու զենքի վերաբերյալ օրենքները:

Ժողովրդի հետ Վիրջինիա նահանգի Ֆերֆաքսի քաղաքապետարանում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քննարկումը կենտրոնացավ հրազենի վաճառքը սահմանափակելու կառավարության ծրագրի վրա։

՝՝ՍիԷնԷն՛՛ կայանի կողմից հեռարձակված հանդիպման ընթացում նախագահը ասաց, որ ԱՄՆ-ը կարող է ավելին անել և միաժամանակ պաշտպանել զենք կրելու ամերիկացիների սահմանադրական իրավունքը:

«Ես հարգում եմ սահմանադրության երկրորդ ուղղումը: Սակայն մենք բոլորս կարող ենք համաձայնվել, որ ճիշտ կլինի անել հնարավորը՝ զենքը հեռու պահելու այն մարդկանցից, ովքեր ցանկանում են վնասել մյուսներին», - ասել է Օբաման:

Ավելի վաղ Օբաման կայացրել էր զենքի գնորդների տվյալների ստուգում և օրենքի ամրապնդման մասին հրահանգ: Նա նորից նախատել է հանրապետականների ղեկավարած Կոնգրեսին՝ հրազենի վերահսկման օրենքների խստացմանը խոչընդոտելու համար և մեղադրել է օրենսդիրներին՝ հզոր Ազգային հրազենային ընկերակցության շահերը պաշտպանելու մեջ:

Այդ կազմակերպությունը մերժել էր այս քննարկմանը մասնակցելու հրավերը: Սակայն նախագահը լսել է նաև այդ օրենքի հակառակորդներին: Օրինակ՝ այս երկու երեխաների մորը, որը բռնաբարության զոհ է դարձել. «Այս սահմանափակումները, որ Դուք առաջ եք քաշել հրազեն կրելու իմ հնարավորությունները կրճատելու համար, , իրականում միայն թուլացնում են իմ և իմ երեխաների անվտանգությունը», -ասել է նա:

«Չկա որևէ բան մեր առաջարկությունների մեջ, որը հետ կպահի Ձեզ, կամ կդժվարեցնի հրազենի ձեռքբերումը, եթե դուք ցանկանում եք դա», - պատասխանել է Օբաման:

Հրազենի ազատ վաճառքի կողմնակից ազդեցության խմբերը սպառնացել են դատարան դիմել. «Եթե նախագահը փորձում է ընդլայնել զենք սիրողների կամ կոլեկցիոներների լիցենզավորման ժամկետները , ապա դա իրապես խնդրահարույց է լինելու», - ասել է Մալքոլմը:

Մյուսները, ինչպես՝ Չելսի Փարսոնը Ամերիկյան առաջընթացի կենտրոնից, ասում են, որ միայն Կոնգրեսը կարող է մեծ փոփոխություններ մտցնել հրազենի վերահսկողության օրենքներում.

«Որպեսզի իրապես այս խնդիրը լուծվի, պետք է Կոնգրեսը ցանկանա կանգնել ընդդեմ «հրազենային լոբբիի» և բարձրաձայնել այն, ինչ ամերիկյան ժողովուրդը ասում է 3 տարի շարունակ, որ բավական է, պետք է լրացնել այդ բացթողումները»:

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահը ծրագրում է քննարկումները շարունակել և հորդորել ընտրազանգվածին՝ հակազդել «հրազենային լոբբիին» Վաշինգտոնում:

XS
SM
MD
LG