ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը Հնդկաստանում, Քենիայում և Տանզանիայում կանանց և աղջիկների լիազորությունների ընդլայնման ոլորտում աշխատող երեք կազմակերպություններին շնորհել է մրցանակներ, որոնցից յուրաքանչյուրի չափը կազմել 500 հազար դոլար:
«Չինթան», «Սաասորս» և «ՔիքՍտարտ» կազմակերպությունները եղել են «Կանանց և աղջիկների լիազորությունների ընդլայնման ոլորտում նորարարություն» ԱՄՆ-ի արտգործնախարարի կողմից սահմանված մրցանակի առաջին դափնեկիրները:
Արտգործնախարար Քլինթընը, ուրբաթ օրը շնորհելով Ռոքֆելերի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մրցանակը, նշել է, որ այն սահմանվել է «ամենակրեատիվ մտածողների և նվիրյալ ակտիվիստներին աջակցություն ցուցաբերելու համար»:
«Այս կազմակերպությունները Հնդկաստանում, Քենիայում և Տանզանիայում փոփոխություններ առաջացնող նորարարներ են: Այս մարդիկ դեմ առ դեմ են կանգնել խնդիրների, չեն հանդուրժել այդ խնդիրների առկայությանը` փոխարենը որոշում կայացնելով լուծել դրանք», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը: