Մատչելի հղումներ

Նոր բախումներ Հունաստանում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ


Հունաստանում ոստիկանությունը բախվել է տասնյակ հազարավոր ցուցարարների հետ, ովքեր փողոց են դուրս ելել՝ կառավարության տնտեսական նոր ծրագրերի դեմ բողոքելու համար։
Մայրաքաղաք Աթենքում 24-ժամյա գործադուլի ելած ցուցարարների դեմ ոստիկանությունն արձակել է արցունքաբեր գազ։ Գործադուլ սկսելու մասին որոշում են կայացրել հունական GSEE եւ ADEDY արհեստակցական միությունները, որոնք ներկայացնում են երկրի 5 միլիոն աշխատավորների կեսին։

Փակ են Աթենքի ավտուբուսային, մետրոյի ու տրամվայի ծառայությունները, չեղյալ է հայտարարվել ներքին 1ՕՕ թռիչք։

Իրենց հաղորդումներն են դադարեցրել երկրի լրագրողները, չեն աշխատում ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Հիվանդանոցներում աշխատում են միայն շտապ բուժօգնության բաժինները։

Լարվածությունն ուժգնանում է Պիրեուսի նավահանգստում։ Կոմունիստական կուսակցության PAME արհմիության անդամները թույլ չեն տալիս ուղեւրոներին նավ նստել, չնայած այս գործադուլը դատարանի կողմից անօրինական համարվելու փաստին։

XS
SM
MD
LG