Մատչելի հղումներ

ԵՄ-ը բարձրացրել է Հունաստանի դեֆիցիտի գնահատականը


ԵՄ-ը բարձրացրել է Հունաստանի դեֆիցիտի գնահատականը
ԵՄ-ը բարձրացրել է Հունաստանի դեֆիցիտի գնահատականը

Անցյալ տարի Հունաստանի դեֆիցիտի և պարտքի մակարդակները նախկինում գնահատվածներից շատ ավելի բարձր են, ինչն անիրատեսական է դարձնում Հունաստանի այս ցուցանիշները ֆինանսական աջակցության մասին պայմանագրի նշվածներին հասցնելու հնարավորությունը:

ԵՄ-ի կողմից երկուշաբթի օրը հրապարակված նոր ցուցանիշների համաձայն, 2009 թվականին Հունաստանի պարտքը կազմել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 15,4 տոկոսը, ինչը զգալիորեն բարձր է այս տարվա ապրիլին հրապարակված 13,6 տոկոս ցուցանիշից:

Բացի դրանից, ԵՄ-ի նոր ցուցանիշների համաձայն, 2009 թվականի ավարտին Հունաստանի կողմից կուտակված պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 127 տոկոսը` ի տարբերություն 115 տոկոսի մասին կանխատեսումներին:

Այս ցուցանիշների վերանայումը նշանակում է, որ մինչև այս տարվա ավարտը Հունաստանը ՀՆԱ-ի դեֆիցիտը չի հասցնի 8,1 տոկոսի, ինչը նախատեսված էր ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև կնքված ֆինանսական աջակցության պայմանագրով:

XS
SM
MD
LG