Գերմանական հրատարակչական մի ընկերություն իսրայելցի գրող Դեյվիդ Գրոսմանին է շնորհել իր տարեկան խաղաղության մրցանակը, պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների հաշտեցմանն ուղղված ջանքերի համար:
Գերմանացի հրատարակիչների և գրավաճառների ընկերակցության կողմից 1950-ից ի վեր շնորհվող խաղաղության այս մրցանակը Գրոսմանին է տրվել, երկխոսության միջոցով բռնությունն ու ատելությունը կանխարգելելու նրա փորձերի համար:
Գրոսմանն այն իսրայելցի գրողներից էր, ով զինադադրի կոչ էր անում 2006-ին Լիբանանի և Իսրայելի միջև մղվող պատերազմի ընթացքում: Իր հայտարարությունից օրեր անց, Գրոսմանի որդին` Ուրին, Հեզբոլլահի կողմից արձակված հրթիռի զոհ էր դարձել:
Ի դեպ, գերմանական այս մրցանակը իսրայելցի գրողին է շնորհվում, նրա «Մինչև հողի վերջը» վերնագրով աշխատության համար: