Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին չորեքշաբթի օրն այցելելու է Վրաստան: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել առևտրի և առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին երկկողմ պայմանագրեր:
Վրաստանի արտգործնախարար Նինո Քալանդաձեն երկուշաբթի օրը հայտնել է, որ Վրաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերներն են, և Մոթաքիի այցը չի թուլացնելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
Նրա համաձայն, Վրաստանի ղեկավարությունը պարզապես ցանկանում է «բարյացակամ» հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
Նինո Քալանդաձեի համաձայն, Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումը խելամիտ է, քանի որ Վրաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը աճ է գրանցում: