Մատչելի հղումներ

Հայաստանի ինտերնետային կապը խափանել է 75-ամյա վրացուհին


کرکٹ: جنوبی افریقہ - نیوزی لینڈ
کرکٹ: جنوبی افریقہ - نیوزی لینڈ

75-ամյա վրացուհին վնասել է ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխը, որի պատճառով Հայաստանում տեղի են ունեցել համացանցային բազմաթիվ ծառայությունների խափանումներ։

«Բի-Բի-Սի» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ տարեց կինը խոստովանել է մարտի 28-ին Քսանի գյուղում վաճառքի նպատակով պղինձ որոնելու ժամանակ օպտիկամանրաթելային մալուխի վնասման հանգամանքը։

Վրաստանի «Երկաթուղային ճանապարհ տելեկոմ» ընկերությանը պատկանող այս մալուխն ապահովում է արևելյան Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համացանցային կապը։

Երկրի ներքին գործերի խոսնակի համաձայն, տարեց կինը մալուխը հայտնաբերել է եւ կտրել այն վաճառքի համար մետաղ հավաքելու ժամանակ։ Հաշվի առնելով կնոջ տարիքը՝ նա ազատ է արձակվել մինչև հետաքննության ավարտը, որից հետո կանգնելու է դատարանի առջև։

Մալուխի վնասման պատճառով խափանվել է Հայաստանում համացանցի մեծածախ երեք մատակարարների՝ «ԱրմենԹել», «Ֆայբերնեթ» և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունների բնականոն աշխատանքը, որը, սակայն, վերականգնվել է մի քանի ժամ անց։

Բրիտանական «Գարդիան» թերթի փոխանցմամբ, «բահով գործող հաքեր» անվանված կնոջ նկատմամբ, որի անունը չի բացահայտվել, ունեցվածքին վնաս հասցնելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել։

Մեղավոր ճանաչելվու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև երեք տարի ազատազրկման

XS
SM
MD
LG