Լիբիայի նախկին ղեկավար Մոամար Քադաֆիին հավատարիմ ուժերը երկու քաղաքներում մեծ դիմադրություն են ցույց տալիս անցումային ժամանակավոր կառավարության զորքերի առաջխաղացմանը, չնայած Սիրտե քաղաքի ուղղությամբ վերջիններիս կողմից արձակվող հրթիռային եւ հրետանային կրակի։
Սակայն անցումային կառավարության ուժերին հաջողվել է նախորդ օրը Բանի Ուալիդ քաղաքից նահանջելուց հետո, վերագրավել այն։
Քադաֆիի խոսնակ Մուսա Իբրահիմն ասել է, թե Քադաֆիի ուժերն ունեն մարտերը ամիսներով շարունակելու կարողություններ։