Մատչելի հղումներ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է խռովությունների հինգ մասնակցի


Ամիենի հյուսիսային շրջանում երիտասարդների թվում գործազրկությունը կազմում է գրեթե 60 տոկոս

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդ՝ հյուսիսային Ամիեն քաղաքում այս շաբաթ տեղի ունեցած խռովությունների հետ առնչություն ունենալու մեղադրանքներով:

Ոստիկանության համաձայն, ձերբակալված բոլոր անձինք բնակվում են Ամիենի հյուսիսային շրջանում, որտեղ և տեղի են ունեցել բռնությունները:

Քաղաքում երկուշաբթի օրը ոստիկանության և երիտասարդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել ոստիկանության 16 ծառայող: Խռովությունների մասնակիցներն այրել են մեքենաներ, ոչնչացրել քաղաքի սպորտի կենտրոններից մեկը և կրակի մատնել կրտսեր դպրոցի շենքը:

Բախումների պատճառն ամենայն հավանականությամբ դարձել էր այն հանգամանքը, որ ավտովթարի պատճառով զոհված երիտասարդի քաղաքում անցկացված հուղարկավորության ժամանակ ոստիկանությունն առաջացրել էր արարողության մասնակիցների զայրույթը՝ վերջիններիս փաստաթղթերը ստուգելու պատճառով:

Ամիենի հյուսիսային շրջանում երիտասարդների թվում գործազրկությունը կազմում է գրեթե 60 տոկոս:
XS
SM
MD
LG