Գերմանիայի ոստիկանության համաձայն, Ֆրանկֆուրտի օդանավակայանում ԱՄՆ-ի զինվորականներին տեղափոխող ավտոբուսում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով երկու մարդ է զոհվել:
Ոստիկանությունը հայտնել է, թե ԱՄՆ-ի զինվորականների վրա կրակ է բացել ավտոբուս ներխուժած զինյալը:
«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, հարձակման պատճառով զոհվել են ավտոբուսի վարորդը և ուղևորներից մեկը:
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակումը կատարած անձին, սակայն դեռևս չի հաստատել լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն հարձակումը կատարել է Կոսովոյի 21-ամյա մի բնակիչ: