Մատչելի հղումներ

Բեն Լադենի սպառնալիքներից հետո Ֆրանսիան խստացրել է անվտանգության միջոցառումները


Բեն Լադենի սպառնալիքներից հետո Ֆրանսիան խստացրել է անվտանգության միջոցառումները
Բեն Լադենի սպառնալիքներից հետո Ֆրանսիան խստացրել է անվտանգության միջոցառումները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրում «ծայրահեղ զգոնության» միջոցներ են ձեռնարկվում: Սակայն նա մեծ նշանակություն չի տվել Ֆրանսիայի քաղաքացիների վրա հարձակումներ կատարելու մասին Ալ-Քաիդայի առաջնորդ Օսամա բեն Լադենի սպառնալիքներին:

Ֆրանսիայի պաշտոնատար անձանց համաձայն, չորեքշաբթի օրը բեն Լադենի սպառնալիքների հեռարձակված ձայնագրությունն իսկական է, սակայն Ֆրանսիան նվազագույնի է հասցրել երկրում հարձակումներ գործելու, ինչպես նաև Ֆրանսիայի քաղաքացիներին առևանգելու բեն Լադենի հնարավորությունները:

Քուշների համաձայն, սպառնալիքներն «անընդուներլի» են, սակայն դրանք նորություն չեն: Բացի այդ, նա կասկածի տակ է առել բեն Լադենի ներգրավվածությունը Ֆրանսիայի քաղաքացիներին պատանդ վերցնելու գործողություններում:

Ահաբեկչական հարձակումների վերաբերյալ նախկինում արված հաղորդագրությունների պատճառով Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ գործում է բարձ զգոնության դրություն:

XS
SM
MD
LG