Մատչելի հղումներ

Ալ-Քաիդան կարող է հարձակում իրականացնել Ֆրանսիայում


Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածներ ունի այն մասին, որ Հյուսիսային Աֆրիկայում Ալ-Քաիդայի գործող մասնաճյուղը ծրագում է մեծածավալ հարձակում իրականացնել Ֆրանսիայի տարածքում գտնվող մարդաշատ վայրերից մեկի վրա:

Երկրի ոստիկանության տնօրեն Ֆրեդերիք Պեշենարը չորեքշաբթի օրը հայտնել է, որ սպառնալիքի մակարդակը «հասել է բարձրագույն ցուցանիշի»:

Նա ասել է, որ կան Հյուսիսային Աֆրիկայում Ալ-Քաիդայի գործող մասնաճյուղի կողմից մարդաշատ վայրերում հարձակում իրականացնելու «լուրջ նշաններ»:

Այս սպառնալիքները հնչել են Ֆրանսիայի խորհրդարանում անցած շաբաթ հասարակական վայրերում մահմեդական քող կրելու արգելքը ընդունելուց հետո:

XS
SM
MD
LG