Մատչելի հղումներ

«Նյու Յորք Թայմս». «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դատական գործ կհարուցի խոշորագույն բանկերի նկատմամբ»


«Նյու Յորք Թայմս». «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դատական գործ կհարուցի խոշորագույն բանկերի նկատմամբ»
«Նյու Յորք Թայմս». «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դատական գործ կհարուցի խոշորագույն բանկերի նկատմամբ»

Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականի վկայությամբ, Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը պատրաստվում է դատական գործեր հարուցել ֆինանսական խոշոր ավելի քան 12 կառույցների նկատմամբ` հիփոթեքով ապահովված արժեթղթերի որակի մասին խեղաթյուրված տեղեկություններ ներկայացնելու պատճառով, որոնք դարձել են 2008 թվականին ծավալված ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը:

Պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալությունը նախատեսում է դատական գործ հարուցել «Bank of America», «JPMorgan Chase» և «Goldman Sachs» և խոշոր այլ ֆինանսական մի շարք կազմակերպությունների դեմ, որոնք անշարժ գույքի շուկայում ձևավորված «պղպջակի» ընթացքում միրավորել և ներդրողներին են վաճառել հիփոթեքով ապահովված արժեթղթեր: Նման արժեթղթեր վաճառվել են նաև պետության ֆինանսավորմամբ գործող հիփոթեքային «Fannie Mae» և «Freddie Mac» ընկերություններին, որոնց կողմից նման արժեթղթերի պատճառով կրած վնասները ընդհանուր առմամբ կազմել են ավելի քան 30 միլիարդ դոլար:

Բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալությունը, որը ստեղծվել է 2008 թվականին՝ «Fannie Mae» և «Freddie Mac» ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախատեսում է պահանջել, որպեսզի ֆինանսական հաստատությունները վերականգնեն այդ կորուստները:

«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, պետական այս գործակալությունը դիմել է դատարան հիմա, քանի որ նման գործերով դատարան դիմելու վերջնաժամկետը լրանում է հաջորդ հինգշաբթի օրը:

XS
SM
MD
LG