Աշխարհում մոտ հինգ միլիարդ մարդու համար համացանցը դեռևս անհասանելի է, և «Facebook» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարք Ցուկերբերգը նախատեսում է փոխել այս դրությունը:
Ցուկերբերգը հիմնադրել է «Internet.org» անվանումը կրող գլոբալ գործընկերություն, որը նպատակ է հետապնդում զգալիորեն նվազեցնել բջջային հեռախոսների միջոցով համացանցի հասանելիությունը՝ հատկապես զարգացող երկրներում:
«Facebook» ընկերության համահիմնադրի կողմից ստեղծված գործընկերությանը միացել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող այնպիսի հանրաճանաչ ընկերություններ, ինչպիսիք են «Samsung»-ը, «Nokia»-ն, «Qualcomm»-ն ու «Ericsson»-ը:
Գործընկերները պարտավորվել են մշակել և օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր կդառնա արտադրել ավելի էժան և բարձրորակ «խելացի հեռախոսներ»՝ սմարթֆոններ, որոնք կունենան նաև դեպի համացանց մուտքն առավել հասանելի եղանակով ապահովելու հնարավորություն:
Տեխնոլոգիաների ոլորտում գործող հսկա այս ընկերությունները ծրագրում են նաև սատարել դեպի համացանց մուտքն ավելի դյուրին և էժան դարձնող նոր բիզնես-մոդելի մշակումը:
«Facebook»-ի նոր նախաձեռնությունն արտացոլում է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրներում նոր շուկաներ մուտք գործելու համացանցային խոշոր ընկերությունների և սմարթֆոնների արտադրողների կարիքը: «Internet.org» գործընկերության համաձայն, հրատապ նպատակներից է տասը տարվա ընթացքում նվազեցնել բջջային հեռախոսների միջոցով համացանց մուտք գործելու գները՝ հասցնելով դրանք ներկայիս գների մակարդակի մեկ տոկոսի:
Այս ծրագրերի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտներից է սակայն հեռավոր վայրերում ենթակառուցվածքի բարելավման խնդիրը: