Եվրոպական երեք պետությունում ձերբակալվել է 11 մարդ` ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու և ջիհադին մասնակցելու համար զինյալներ հավաքագրելու կասկածանքներով:
Բելգիայի դատախազները երեքշաբթի օրը հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են Բելգիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում անցկացված գործողությունների արդյունքում:
Դատախազների համաձայն, ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար որոշ կասկածյալներ օգտագործում էին «Անսար ալ Մուջահեդին» կայքը, մյուսներին կասկածում են Չեչնիայի ահաբեկչական կազմակերպության համար զինյալներ հավաքագրելու գործողություններ իրականացնելու մեջ:
Կասկածյալների թվում կան Բելգիայի, Մարոկկոյի, Նիդերլանդների և Ռուսաստանի քաղաքացի` հիմնականում 20-30 տարեկան տարիքի երիտասարդ տղամարդիկ:
Կասկածյալների ձերբակալությունները հաջորդել են Իսպանիայում, Մարոկկոյում և Սաուդյան Արաբիայում կատարված ձերբակալություններին, որոնք կապված են Անտվերպեն քաղաքից գործող ահաբեկիչների ցանցի գործունեության արդեն մեկ տարի իրականացվող հետաքննության հետ: