Ռուսատանի և Ուկրաինայի միջև առճակատման հետևանքով էներգակիրների առաքման հնարավոր խաթարման մտավախությունը դարձել է Եվրոպայում բնական գազի գների բարձրացման պատճառը, սակայն այս անգամ Եվրամիության պաշտոնյաները տեղեկացնում են, որ առավել լավ են պատրաստված նման խաթարումներին:
Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի պետություններում սպառվող բնական գազի գրեթե մեկ քառորդը: Ուկրաինան գտնվում է Եվրոպայի և Ռուսաստանի միջև, և տարածաշրջանային հակամարտության հնարավորությունն անմիջական ազդեցություն կարող է գործել էներգամատակարարման ուղիների վրա:
Բնական գազի ոլորտում գործող ռուսաստանյան հսկա «Գազպրոմ» ընկերությունը նախօրեին տեղեկացրել է, որ գալիք ամսվանից կբարձրացնի Ուկրաինա մատակարարվող գազի գները, իսկ Ուկրաինայի «Նավթոգազ» պետական ընկերության պարտքը «Գազպրոմ»-ին կազմում է շուրջ 2 միլիոն դոլար:
Արձագանքելով «Գազպրոմ»-ի հայտարարությանը՝ Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատար Գյունթեր Օթինգերն ասել է, որ ԵՄ-ը կվճարի Ռուսաստանից բնական գազի առաքման դիմաց Ուկրաինային ներկայացվող հաշիվները՝ հավելելով, որ ներկայում չկա Եվրոպայում բնական գազի պակասորդի անմիջական ձևավորման մասին որևէ մտահոգություն:
«Անդամ պետություններում ներկայում բնական գազի հետ կապված իրավիճակը դրական է: Ձմեռը մեղմ էր, մեր պահեստային հզորություններում ավելի շատ բնական գազ է պահեստավորված, քան մեկ տարի առաջ, և մենք ամենուրեք պաշարներ ենք ստեղծել», - ասել է Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատարը:
Եվրոպան, բացի այդ, այժմ ավելի քիչ է կախված Ուկրաինայից՝ Ռուսաստանից բնական գազի առաքման հարցում: 2011 թվականից շահագործվող «Հյուսիսային հոսք» գազատարով բնական գազը Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով առաքվում է անմիջապես Եվրոպայում Ռուսաստանի բնական գազի ամենամեծ հաճախորդ Գերմանիա:
Փորձագետների համաձայն, քիչ է հավանական, որ Եվրամիության և Մոսկվայի միջև Ղրիմ Ռուսաստանի զորքերի ուղարկման պատճառով ձևավորված լարվածությանը և Եվրամիության կողմից պատժամիջոցներ ձեռնարկելու սպառնալիքներին Ռուսաստանը կարձագանքի՝ «փակելով բնական գազի փականները»:
«Գազպրոմ»-ն առևտրային ընկերություն է, այն պետք է գումար վաստակի, և այն ցանկանում է բնական գազ մատակարարել Եվրոպայում իր հաճախորդներին», - ասել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի էներգետիկայի ոլորտի հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայմոն Փիրանին: