Եվրոպական Միությունն ուրբաթ օրը զգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին այն մասին, որ գալիք ամիս Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը կախված է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելուց:
Ուկրաինայի խորհրդարանականների հետ անցկացված կլոր սեղանի հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ այս երկիրը պետք է ձեռնարկի «հստակ քայլեր»՝ Տիմոշենկոյի խնդրի լուծման և այլ բարեփոխումներում առաջընթաց գրանցելու հարցերում:
Ըստ Ֆյուլեի, Ուկրաինան դեռևս չի ներկայացրել ընտրական օրենսդրության և դատական մարմինների, այդ թվում՝ դատախազության, բարեփոխումների շոշափելի առաջընթացի վերաբերյալ որևէ ապացույց:
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գործադրվող ճնշման հետ կապված կարեկցանքն ազդեցություն չի գործի Եվրամիության արտգործնախարարների կողմից Ուկրաինայում ժողովրդավարական առաջընթացի վերանայման վրա:
«Սխալ է մտածել, որ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու նպատակով Ուկրաինայի վրա գործադրվող ճնշման լույսի ներքո ԵՄ-ի որոշման մեջ կգերազանցեն քաղաքական հույզերը», - Կիևին զգուշացրել է հանձնակատար Ֆյուլեն: