Մատչելի հղումներ

ԵՄ–ը Թուրքիայի հետ բանակցություններ է սկսել գաղթականության հարցի շուրջ


Հինգշաբթի օրը Թուրքիայի հետ Եվրոպական Միության ղեկավարների գաղթականության վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը ազդարարեց:

Եվրոպական Միության ներկայացուցիչների կողմից Թուրքիայի հետ գաղթականության վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբում՝ ԵՄ-ի փախստականների հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հինգշաբթի օրը գաղթականների համար նոր հնարավորությունների ստեղծման կոչ արեց. «Մենք կոչ ենք անում անդամ պետություններին չմոռանալ Թուրքիայից ավելի մեծաթիվ մարդկանց վերաբնակեցնելու իրենց պարտավորվածության մասին: Անկանոն գաղթի առջեւ փակվող ամեն մի դռան փոխարեն մի նոր պատուհան պետք է բացվի՝ առաջարկելով անվտանգ ճանապարհ», - ասել է նա:

Հազարավոր գաղթականներ են կուտակվել Հունաստանում և առաջիկա ամիսներին ավելին մեծաթիվ հոսք է սպասվում: 28 անդամ ունեցող դաշինքը ներքին անհամաձայնությունները հաղթահարելու եւ փախստականության խնդիրները լուծելու հարցում նոր ծրագրեր ներկայացնելու համար Բրյուսելում երկօրյա հանդիպման ընթացքում հայտնվել է աճող ճնշման ներքո։:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունից Բարբար Բալոչը ևս մտահոգ է համաձայնության հասնելու խնդրով. «Մենք հուսով ենք, որ Եվրոպան միասնաբար կգտնի այն ընդհանուր մեխանիզմները, որոնք կօգնեն թեթևացնել հուսահատ փախստականների զրկանքները», - ասել է նա:Համաձայնագրի նախագծի համաձայն, որը այս ամիս ավելի վաղ ձեռք էր բերվել Թուրքիայի հետ բանակցություններում, Անկարան հետ է ընդունելու առանց անփաստաթերի բոլոր ներգաղթյալներին, որոնք հատում են Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը:

Ի հատուցում՝ Եվրոպան արագացնելու է ԵՄ-ին անդամակցելու նպատակով Թուրքիայի հետ երկար տարիներ ձգձգվող բանակցությունները և առաջարկելու է որոշակի նախապայմաններով ոչ վիզային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար:

Որոշ դիտորդներ հավատացած են, որ ԵՄ-ի համար դժվար կլինի վերջնական տեսքի բերել գաղթականների քաղաքականության շուրջ համաձայնագիրը, քանի որ որոշ անդամ պետություններ ընդդիմանում են Եվրոպայի տարածքով գաղթականներին ազատ տեղաշարժվելու իրավունք տալու ազատական քաղաքականությանը:

XS
SM
MD
LG