Մատչելի հղումներ

ԵՄ-ը վերագնահատում է Շենգենյան գոտին


ԵՄ-ը վերագնահատում է Շենգենյան գոտին
ԵՄ-ը վերագնահատում է Շենգենյան գոտին

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է առաջարկություն, որի համաձայն «արտակարգ հանգամանքներում» Շենգենյան գոտու պետությունների միջև կարող է վերահաստատվել սահմանային վերահսկողությունը:

Այս առաջարկությամբ Եվրահանձնաժողովը հանդես է եկել չորեքշաբթի օրը, հիմք ընդունելով Ֆրանսիայի և Իտալիայի դիմումը, որի համաձայն այս պետությունները հորդորել են միջոցներ ձեռնարկել` ուղղված Հյուսիսային Աֆրիկայի պետություններում տեղի ունեցող խռովություններից փրկվող փախստականների ներհոսքի դադարեցմանը:

Հանձնաժողովն իր առաջարկությունը ներկայացնելու է մայիսի 12-ին կայանալիք ԵՄ-ի անդամ պետությունների ներքին գործերի նախարարների, ինչպես նաև հունիսի 24-ին կայանալիք ԵՄ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումներին:

ԵՄ-ի անդամ որոշ պետություններ սակայն չեն ցանկանում, որպեսզի Շենգենյան համաձայնագրում սահմանափակումներ մտցվեն: Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեթսերվելլեն անցյալ շաբաթ հայտնել է, թե Շենգենյան համաձայնագիրը հնարավոր է բարելավել, և զգուշացրել, որ Եվրոպայում տեղաշարժի ազատությունն այնքան կարևոր է, որ չպետք է բանակցությունների առարկա դառնա:

XS
SM
MD
LG