Եվրոպական Միությունը երեքշաբթի օրը հրապարակել է 15 ռուսաստանցիների անունները, որոնք ներառվել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում՝ Ուկրաինայում ծավալված ճգնաժամում իրենց ունեցած դերակատարության պատճառով:
ԵՄ-ի կողմից հրապարակված ցուցակում ներառված անձանցից են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վարելի Գերասիմովը:
Ռուսաստանն իր կողմից Եվրամիությանը մեղադրել է Ուկրաինայի ներքին քաղաքականության ընկալման «բացարձակ բացակայության» և «տեղացի նեոնացիստներին Ուկրաինայի հարավ-արևելքում իրենց անօրինությունները շարունակելուն անմիջական հրավեր ուղղելու» մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որտեղ ասված է, որ եթե Բրյուսելը հույս ունի պատժամիջոցների ընդունմամբ կայունացնել իրավիճակն Ուկրաինայում, ապա «դա քաղաքական ներքին իրավիճակի ընկալման ակնհայտ բացակայության մասին է վկայում»:
«Սա անմիջական հրավեր է տեղացի նեոնացիստներին՝ անօրինությունները շարունակելու և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդար լինելու համար», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ընդունված պատժամիջոցները «բացարձակապես անարդյունավետ, ծեծված միջոցներ են, որոնք փակուղի են տանելու Ուկրաինայում ստեղծված առանց այն էլ ծանր իրավիճակը»:
Ռուսաստանի իշխանություններն ավելի վաղ խոստացել էին «ցավոտ պատասխան տալ» Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ընդունված պատժամիջոցներին: