Հազարավոր մարդիկ ճամբար են խփել հյուսիսային Հունաստանի Իդոմենի գյուղի մոտակայքում, նրանք անտեսում են ժամանակավոր ապաստարան տեղափոխվելու կառավարության հրահանգները, մինչ դեռ գաղթականների մուտքը Եվրոպական Միություն արգելող որոշման դեմ բողոքի ցույցերի ալիքը գնալով աճում է:
«Երբ մենք իջանք նավակներից մեզ բերեցին ուղիղ այստեղ: Մենք չունենք որևէ տեղեկություն այստեղ, ոչ ոք մեզ չի տեղեկացնում, ոչ ոք .... Օրինակ, համանման դժվարությունների դեպքում ընտանիքների համար, ի տարբերություն միայնակ մարդկանց, տրվում է առանձնահատուկ մոտեցում», - ասում է փախստականներից մեկը:
Բողոքող գաղթականները արգելափակել են այս տարածքով անցնող երկաթգիծը՝ պահանջելով թույլ տալ իրենց մտնել Մակեդոնիա և այլ Բալկանյան երկրներ:
Մինչդեռ Բրյուսելում Եվրոպական Միության պաշտոնյաները նշել են, որ դեպի Եվրոպա Թուրքիան լքող փախստականների թիվը կտրուկ նվազել է վերջին շաբաթվա ընթացքում, մինչ Եվրոպական Միությունը աշխատում է Թուրքիայի հետ իրականացնել այն գաղթականների վերադարձի ծրագիրը, որոնք չեն համապատասխանում Եվրոպայում ապաստան տալու պահանջներին:
Իրականացմանը սպասող գործարքով Թուրքիան համաձայնվել է կանգնեցնել գաղթականների հոսքը դեպի Արևմուտք և հետ վերցնել Հունաստանում մնացած բոլոր փախստականներին, որ չեն համապատասխանում ԵՄ-ի մուտքի պահանջներին: