Մատչելի հղումներ

Եվրոպայում ձերբակալվել է ավելի քան 40 ջիհադական


FILE - Syrian refugees stand outside their tents at a Syrian refugee camp in the town of Hosh Hareem, in the Bekaa valley, east Lebanon, Oct. 28, 2015.
FILE - Syrian refugees stand outside their tents at a Syrian refugee camp in the town of Hosh Hareem, in the Bekaa valley, east Lebanon, Oct. 28, 2015.

Մայիսից ի վեր Եվրոպայում իբրև փախստական հանդես եկող ավելի քան 40 կասկածյալ ջիհադական է ձերբակալվել:

ԱՄՆ-ում հիմնադրված Ահաբեկչության հետազոտության ու վերլուծության կոնսորցիում կազմակերպությունը՝ ԱՀՎԿ-ն, տեղեկացրել է, որ մայիսից ի վեր փախստականների շրջանում «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություններ ունեցող 41 ծպտված գրոհային է ձերբակալվել որտե՞ղ։ Եվս երկուսը ձերբակալվել են` Սիրիայում գործող Ալ Քաիդայի մասնաճյուղ հանդիսացող «Ջաբհաթ Ալ Նուսրայի» հետ կապեր ունենալու համար: Ըստ «Ամերիկայի Ձայն»-ին ԱՀՎԿ-ի մասնագետների ուղարկած զեկույցի՝ նրանցից ոմանք կեղծ անձնագրեր են կիրառել` Շենգենի համաձայնագրի անդամ երկրներ մուտք գործելու նպատակով: 43 ջիհադականներից տասնինը ձերբակալվել են Թուրքիայում, սակայն մնացածը հաջողացրել են ծպտված մուտք գործել Եվրոպական Միության տարածք և միայն այնտեղ ձերբակալվել: Միջազգային փրկարարական հանձնաժողովը նշել է, որ միայն հունվարի առաջին երեք շաբաթների ընթացքում մոտ 36 հազար մարդ է մտել Եվրոպա, ներառյալ՝ Մերձավոր Արևելքից ժամանած փախստականներն ու Աֆրիկայից տնտեսական պատճառներով գաղթողները:

Եվրամիության տարածք սպրդած ջիհադականների ձերբակալությունները սնուցում են Եվրոպայի հասարակության մեջ տարածված այն մտավախությունը, թե փախստականների գալով ավելի է մեծանում ահաբեկչական հարձակումների հավանականությունը: Այդ մտավախության պատճառով ավելանում են եվրոպացիների ճնշումները քաղաքական գործիչների նկատմամբ՝ ստիպելու նրանց արգելակել Մերձավոր Արևելքից ապաստան փնտրող փախստականների մուտքը, ինչը իր հերթին օգնում է ահաբեկչական խմբավորումներին ավելի ծայրահեղականացնել Եվրոպայում գտնվող դժգոհ մահմեդականներին:

Եվրոպական հատուկ հետաքննչական մարմինների աշխատակիցները նշում են, որ իրենք մտահոգված են «Դաեշի» անդամների հնարավոր սպրդմամբ Եվրոպական մայրցամաք: Սակայն նրանք առավել մեծ տագնապներ ունեն Եվրոպայում ծնված և Մերձավոր Արևելքում մարտնչող ջիհադականների հնարավոր վերադարձի շուրջ, որոնք ունեն մարտական երկար փորձ, ծանոթ են տեղանքին ու տեղի բնակչության շրջանում ծանոթների ցանց ունեն: Ըստ եվրոպական հակահետախուզական ծառայությունների պաշտոնյաների՝ միայն Սիրիայում առնվազն 5000 եվրոպացի է միացել ջիհադականներին:

XS
SM
MD
LG