Մատչելի հղումներ

ԵՄ-ի գործակալությունը մեղադրվել է միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ


ԵՄ-ի գործակալությունը մեղադրվել է միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ
ԵՄ-ի գործակալությունը մեղադրվել է միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ

«Human Rights Watch» կազմակերպությունը մեղադրել է Եվրամիության սահմանապահ գործակալություններից մեկին միգրանտներին կանխամտածված «անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող» պայմաններին ենթարկելու մեջ:

«ԵՄ-ի կեղտոտ ձեռքերը» զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ «Frontex» կոչվող գործակալությունը միգրանտներին տեղափոխում է Հունաստանում գտնվող կալանավայրերից մեկը, որը հայտնի է այնտեղ տիրող անմարդկային պայմաններով, և, այսպիսով, կիսում է մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվությունը:

Իր կողմից իրականացված հետաքննության արդյունքում իրավապաշտպան կազմակերպությունը հայտնաբերել է, որ մեծահասակների կողմից չուղեկցվող երեխաները հաճախակի գտնվել են իրենց հետ բարեկամական կապ չունեցող երկու սեռի մեծահասակների հետ նույն խցում, որտեղ կեղտաջրերը թափվել են հատակի վրա:

Եվրոպական հանձնաժողովը հերքել է «Frontex» կազմակերպությանը Հունաստանում գտնվող կալանավայրում տիրող իրավիճակի համար ներկայացվող մեղադրանքները:

Չնայած Եվրոպական Միության խոսնակ Միշել Սերքոնեն ասել է, որ ԵՄ-ը տեղյակ է կալանավայրում տիրող անընդունելի վիճակի մասին, սակայն դրա համար պատասխանատվություն պետք է կրեն միայն Հունաստանի իշխանությունները:

XS
SM
MD
LG