Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատն անցկացրել է իր առաջին նիստն այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մոհամեդ Մորսին ստորագրել է Եգիպտոսի նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելու մասին հրամանագիրը:
Շուրայի խորհուրդի կողմից չորեքշաբթի օրը սահմանադրությունն ընդունելուց հետո առաջին անգամ անցկացված նիստի ընթացքում կայացել է նախագահ Մորսիի կողմից նշանակված օրենսդիր մարմնի 90 նոր անդամների երդմնակալության արարողությունը:
Սպասվում է նաև, որ Խորհուրդը սկսելու է ծրագրել գալիք երկու ամսվա ընթացքում երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների անցկացումը:
Եգիպտոսի նախագահ Մորսին ստորագրել և օրենքի ուժ է տվել երկրի նոր սահմանադրությանն այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հանրաքվեի արդյունքներով քվեարկողների մոտ 64 տոկոսն իրենց ձայները տվել է երկրի նոր սահմանադրության ընդունման օգտին:
Ազատական և աշխարհիկ ընդդիմության կազմակերպությունները սակայն խոստացել են շարունակել իրավական այս ակտի դեմ ուղղված իրենց պայքարը: Նրանց համաձայն, սահմանադրության նախագիծը մշակելու ժամանակ հաշվի չեն առնվել իրենց շահերը, և որ նոր սահմանադրության մեջ անտեսվում են կանանց իրավունքները: