Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «Մահմեդական եղբայրության» հոգևոր առաջնորդ Մոհամեդ Բադիեին՝ այսպիսով սաստկացնելով նախագահ Մոհամեդ Մորսիի տապալումից հետո այս կազմակերպության հետապնդումը:
70-ամյա Բադիեն կալանքի տակ է վերցվել երեքշաբթի առավոտյան Կահիրեի արևելյան այն արվարձանում, որտեղ Մորսիի կողմնակից ցուցարարները մի քանի շաբաթ անընդհատ ցույցեր են անցկացրել Եգիպտոսի ժամանակավոր կառավարության դեմ:
Բադիեն և «Մահմեդական եղբայրության» այլ առաջնորդները, դատարանի առջև կկանգնեն օգոստոսի 25-ին մեկնարկող դատավարության ընթացքում: Երկրի իշխանությունները մեղադրում են նրանց այս տարվա հունիսին խմբավորման գլխավոր գրասենյակի մոտ զոհերի պատճառը դարձած բռնություններ հրահրելու մեջ: Այս իրադարձություններից մի քանի օր անց Եգիպտոսի զինված ուժերի տապալեցին նախագահ Մորսիի իշխանությունը:
Ըստ Եգիպտոսի իշխանությունների, այս տարվա հուլիսի 3-ի իրադարձություններից ի վեր երկրում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1 000 մարդ: «Մահմեդական եղբայրությունը» հերքում է պաշտոնական տվյալները և պնդում, որ բռնությունների զոհերի թիվը շատ ավելի մեծ է: