Եգիպտոսի զինված ուժերը մարտական ստորաբաժանումներ է դուրս բերել փողոց՝ պաշտպանելու համար Կահիրեում գտնվող կարևոր օբյեկտները և նախապատրաստվելով տապալված նախագահ Մոհամեր Մորսիի կողմնակիցների «Զայրույթի ուրբաթին»:
Զրահատեխնիկայի տասնյակ միավորներ արգելափակել են Կահիրեի հյուսիսային շրջանների փողոցները, որտեղ իսլամիստներն անցկացնում էին Մորսիին նախագահի պաշտոնում վերականգնելու պահանջներով բողոքի ցույցեր: Զինծառայողներ տեղափոխող ռազմական մեքենաներ ուղարկվել են նաև Կահիրեի կենտրոնական թաղամասեր, որտեղ հիմնադրվել են փշալարերով շրջապատված հսկիչ-անցագրային կետեր:
Եգիպտոսի ոստիկանությունը սպառնացել է կիրառել մարտական փամփուշտներ՝ որպես ցուցարարների դեմ ինքնապաշտպանության միջոց:
«Մահմեդական եղբայրությունը» կոչ է արել երկրով մեկ անցկացնել միլիոնների ցույց՝ ցուցադրելու համար զայրույթն իսլամիստների նկատմամբ անվտանգության ուժերի կողմից գործադրված բռնություններով:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուրբաթ օրը նախատեսում է քննարկել Եգիպտոսում ստեղծված իրավիճակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ անցկացվելիք առանձին հեռախոսազրույցներում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չարլզ Հեյգելը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել ալ-Սիսիի հետ՝ հայտնելով վերջինին, որ երկրում գործադրվող բռնությունները վտանգում են Եգիպտոսի հետ երկարամյա համագործակցությունը:
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հինգշաբթի օրը Եգիպտոսի վերաբերյալ ճանապարհորդության նախազգուշացում է հրապարակել և հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին հեռանալ այս երկրից: