Մատչելի հղումներ

Եգիպտոսում ցուցարարները սատարում են երկրի նախագահին


Եգիպտոսի հազարավոր բնակիչներ, երկրի Գերագույն դատարանի կողմից խորհրդարանի նիստերը կրկին գումարելու մասին նախագահ Մոհամեդ Մորսիի որոշումը չեղյալ հայտարարելուց հետո, ցույց են անցկացրել ՝ արտահայտելով իրենց աջակցությունը երկրի նախագահին:

Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում երեքշաբթի ուշ երեկոյան հավաքված ցուցարարները ձեռքում պահել են դրոշներ և նախագահին սատարող կարգախոսներ վանկարկել:

Եգիպտոսի Գերագույն դատարանն ավելի վաղ որոշում է կայացնել խորհրդարանի գործունեությունը վերականգնելու մասին նախագահ Մորսիի որոշումը:

Իսլամիստների առաջնորդությամբ գործող խորհրդարանը երեքշաբթի օրը նիստ էր գումարել՝ անտեսելով երկրի զինված ուժերի հրամանն ու Գերագույն դատարանի որոշումը:

Խորհրդարանի ստորին պալատը նիստը գումարվել էր Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մորսիի կողմից այս մարմնի իրավունքները վերականգնելու մասին հրամանագիր արձակելուց մեկ օր անց:

Երկրի զինված ուժերի գերագույն խորհուրդն անցյալ ամիս ցրել էր խորհրդարանը՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ ընտրախախտումների պատճառով: Եգիպտոսի Գերագույն դատարանն ավելի ուշ հավանության է արժանացրել զինված ուժերի գերագույն խորհրդի այս քայլը:
XS
SM
MD
LG