Մատչելի հղումներ

Եգիպտոսում շարունակվում են հարձակումները լրագրողների դեմ


Եգիպտոսում շարունակվում են հարձակումները լրագրողների դեմ
Եգիպտոսում շարունակվում են հարձակումները լրագրողների դեմ

Բելգիայի իշխանությունները պահանջել են Եգիպտոսի պաշտոնատար անձանցից ազատ արձակել Կահիրեի փողոցներում բռնությունները լուսաբանող լրագրողներից մեկին, որին այս երկրի իշխանությունները կալանավորել և ծեծի են ենթարկել:

Եգիպտոսում տիրող քաոսը լուսաբանելու ընթացքում իրենց վրա կատարված հարձակումների և սարքավորումներին վնաս հասցնելու մասին հաղորդել են նաև «Սի-Էն-Էն», «Ալ Ջազիրա» և լրատվական այլ գործակալությունների լրագրողներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին խիստ քննադատության է ենթարկել ինչպես լրագրողների, այնպես էլ խաղաղ ցուցարարների վրա կատարված հարձակումները` ասելով, որ Եգիպտոսի ժողովրդին ահաբեկելու համար բռնությունների կիրառումը պետք է դադարեցվի:

Լրատվական կազմակերպությունների իրավունքները պաշտպանող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է «ցնցող» այս հարձակումները: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժյուլյարը մեղադրել է Եգիպտոսի կառավարությանը վարչակարգի կողմնակիցներից բաղկացած հանցախմբերի կողմից լրագրողների վրա դիտավորյալ հարձակումներ կազմակերպելու և իրականացնելու մեջ:

XS
SM
MD
LG