Եգիպտոսում դատարանն արգելել է պաղեստինյան «Համաս» զինյալների խմբավորման գործունեությունը:
Դատարանի կողմից երեքշաբթի օրն ընդունված որոշման համաձայն, Եգիպտոսում պետք է փակվեն «Համաս»-ի բոլոր գրասենյակները:
«Համաս» խմբավորումը Եգիպտոսի իշխանությունների կողմից ահաբեկչական խմբավորում հայտարարված «Մահմեդական եղբայրության» մասնաճյուղերից է: Եգիպտոսի իշխանություններն իրականացնում են «Մահմեդական եղբայրության» նկատմամբ հետապնդումներ անցյալ տարվա հուլիսին երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման ժամանակից:
«Մահմեդական եղբայրության» անդամ Եգիպտոսի տապալված նախագահ Մորսիի նկատմամբ ներկայացվել են բազմաթիվ, այդ թվում՝ «Համաս»-ի հետ համագործակցելու, մեղադրանքներ: Մորսին հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները և պնդում, որ դեռևս Եգիպտոսի օրինական նախագահ է մնում:
«Համաս» խմբավորման խոսնակը դատապարտել է Եգիպտոսի դատարանի կողմից երեքշաբթի օրն ընդունված որոշումը՝ ասելով, որ այն հակասում է պաղեստինյան հարցի շահերին:
«Համաս» խմբավորումն իշխանավարում է Գազայի գոտում և հետապնդում է Գազայի գոտում, Հորդանան գետի արևմտյան ափին և Իսրայելում իսլամական պետություն ստեղծելու նպատակը:
Արևմուտքի պետությունների կողմից «Համաս»-ն ահաբեկչական խմբավորում է համարվում: