Մատչելի հղումներ

Բախումները Եգիպտոսի մայրաքաղաքում շարունակվում են



Երրորդ օրը լինելով, բախումներ են տեղի ունեցել Եգիպտոսի անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ։ Երեք օրերի ընթացքում սպանվել է առնվազն 1Օ մարդ, վիրավորվել են հարյուրավոր այլոք։

Զինվորականները ծեծի են ենթարկել Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքվելու նպատակով իրենց վրա քարեր նետող ցուցարարներին։ Ցուցարարները որոշ հատվածներում կառուցել են բարիկադներ։
Նրանք պահանջում են վերջ դնել երկրում ռազմական կառավարմանը։

Բռնությունները Կահիրեում շարունակվում են երկրի խորհրդրանական ընտրությունների երկրորդ փուլից հետո։ Հիշեցնենք, որ նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո սա այս երկրում անցկացվող առաջին ընտրություններն են։
Երկրի կառավարող ռազմական խորհուրդը հայտարարում է, թե կդադարեցնի իր գործունեությունը միայն այն ժամանակ, երբ հունիսի վերջին ընտրվի նոր նախագահ։

XS
SM
MD
LG