Մատչելի հղումներ

Ուկրաինայի արևելքում հանրաքվե է անցկացվում


Ուկրաինայի արևելքում անցկացվող հանրաքվեի մասնակիցներին առաջարկվում է պատասխանել քվեաթերթիկներում նշված միակ հարցին, այն է՝ արդյոք քվեարկողները սատարում են մարզերում անկախ պետությունների ստեղծման գաղափարը

Ուկրաինայի արևելքում անցկացվում է այս երկրից անկախություն ստանալու հարցով հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունն ասում է, որ քվեարկությանը մասնակցում են Կիևի իշխանությունների կողմից ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով: Այլոք հույս են հայտում կյանքի պայմանները բարելավելու մասին այն դեպքում, եթե Ռուսաստանը բռնակցի իրենց շրջանները:

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Ջեմի Դեթմերը քվեարկության անցկացման վայրերից հաղորդել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ընտրատեղամասերում կիրակի օրը քվեարկությունն անցկացվում է բավականին ակտիվ:

Կիևի ժամանակավոր կառավարությունն իր հերթին անօրինական և կեղծ է որակել հանրաքվեի անցկացումը:

Ուկրաինայի արևելքում անցկացվող հանրաքվեի մասնակիցներին առաջարկվում է պատասխանել քվեաթերթիկներում նշված միակ հարցին, այն է՝ արդյոք քվեարկողները սատարում են մարզերում անկախ պետությունների ստեղծման գաղափարը:

Ուկրաինայից Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն բնակիչները, որոնք դեմ են հանդես գալիս Ուկրաինայից անջատման, ասում են, որ չեն նախատեսում մասնակցել քվեարկության:

Ընտրատարածքներում գրանցվածները սակայն պնդում են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից երկրի արևելյան շրջաններում ռազմական գործողությունների անցկացումը բավարար հիմք է Ուկրաինայից անջատվելու համար: Մարդիկ վրդովված են Ուկրաինայի ժամանակավոր կառավարության կողմից երկրի արևելքում կարգուկանոնի վերականգմանն ու ռուսաստանամետ անջատողականներից պետական շենքերն ազատելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում տեղ գտած բռնություններով:

Ուկրաինայի արևելքում անցկացվող հանրաքվեին տեղի բնակիչները մասնակցում են բավականին ակտիվորեն: Վերլուծաբանները սակայն նշում են, որ հանրաքվեն չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պաշտպանված չէ մեքենայություններից: Հանրաքվեին, բացի այդ, չեն ուղղվել միջազգային դիտորդներ:

Դոնեցկում և Լուգանսկում անցկացվող հանրաքվեի մասնակիցներից շատերը հույս են հայտնում, որ եթե հանրաքվեի արդյունքում հավանության արժանանա մարզերի անկախությունը, ապա Ռուսաստանը կհամաձայնվի արագ միացնել դրանք իր տարածքին:
XS
SM
MD
LG