Հավանաբար լսել եք մեքենա վարելիս շեղվելու ազդեցության մասին, սակայն ինչպե՞ս է ազդում սնունդ ընդունելիս միաժամանակ այլ բանով զբաղվելը մեր առողջության վրա:
Ժամանակին նստում էինք ճաշելու, սակայն այժմ շատերս ուտում ենք մեքենա վարելիս կամ քայլելիս, աշխատելիս կամ հեռուստացույց նայելիս: Ըստ փորձագետների` այժմ ուտելու 50 տոկոսի ընթացքում մարդիկ կենտրոնացած են մեկ այլ զբաղմունքի վրա, և, իհարկե, դա ունի իր բացասական կողմերը:
47-ամյա մարզիչ Բոնի Մեթյուսի քաշը ժամանակին 60 կիլոգրամ էր կազմում: Բոնին ավելորդ քաշի մեղավորը համարում էր սխալ կենսակերպը և սննդի ընտրությունը՝ ասելով, որ ուտում էր ամեն ինչ՝ պիցցա, պաղպաղակ, սենդվիչներ:
Բոնին աշխատում էր տանից, և օրվա մեծ մասն անցկացնում էր տպելով, խմբագրելով և միաժամանակ` ուտելով:
«Մերսի» բժշկական կենտրոնի բժիշկ Ջոնաթան Ռիչն ասում է, որ եթե մարդը չկենտրոնանա, ապա կարող է մոռանալ, թե ինչ է ուտում և ուտի ավելին, քան կուտեր, եթե միայն ուտելով զբաղված լիներ:
Բժիշկ Ռիչի կողմից կատարված նոր ուսումնասիրությունն ապացուցում է, որ նրանից, թե մարդիկ ինչպես են ուտում, կախված նաև այն, թե որքան են ուտում: Պարզվում է՝ ուտելիս այլ բանով զբաղված մարդիկ չեն կարողացել հիշել, թե ինչ են կերել ուտելուց երեսուն րոպե անց: Նրանք նաև ամբողջությամբ կուշտ չեն եղել և կերել են ավելին: Այդ ամենը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառը, քանի որ ամերիկացիներն այժմ օրական ուտելու վրա ծախսում են 25 րոպե ավելի շատ, քան ծախսում էին 30 տարի առաջ:
Բժիշկ Ռիչի համաձայն, խնդիրն իրականում ուտելու վրա ուշադրություն դարձնելու ուտելու որպես երկրորդական զբաղմունքի չվերաբերվելու մեջ է:
Ըստ հետազոտողների` հիշողությունը կարևոր դեր է խաղում սննդի ընդունման կարգավորման վրա և ցանկացած շեղում կարող է խանգարում առաջացնել: