Մատչելի հղումներ

Դիարբեքիրում պայթյունի հեղինակները դեռևս պարզ չեն, սակայն կան որոշակի կասկածներ


Թուրքիայում իշխանությունները փորձում են կողմնորոշվել, թե ով է պատասխանատու ռմբահարման համար:

Դիրաբեքիրում վերջին պայթյունի արդյունքում մահացել է 6 ոստիկան 23 մարդ էլ վիրավորվել է: Ըստ Թուրքիայի լրատվամիջոցների՝ ռումբը պայթել է մինչ հատուկ նշանակության ոստիկանության ուժերին տեղափոխող մեքենան անցնում էր քաղաքի հիմնական տրանսպորտային կայանը: Այսել Սայարը զոհերից մեկի հարազատն է.

«Ես նստած էի գրանցման տաղավարի մոտ գտնվող իմ թեյարանում, հանկարծ պատուհանը պայթեց իմ գլխավերևում: Ես չընկալեցի որ դա իրական ռումբ էր: Աչքերս բացելուն պես տեսա արյունաքամ լինող քրոջս և տարա նրան հիվանդանոց", - ասել է Սայարը:

Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի անմիջական պատասխանատվությունը, սակայն կասկածեր կան, որ այն տեղադրել են քուրդ մարտիկները, որ պայքարում են Թուրքիայում ազգային ինքնավարություն ձեռքբերելու համար:

Նշենք, որ վերջերս Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրում օտարել էին մի շարք մշակութային կառույցներ, այդ թվում այդ քաղաքի հայկական եկեղեցին:

Դիարբեքիրում պայթյունի հեղինակները դեռևս պարզ չեն, սակայն կան որոշակի կասկածներ
please wait

No media source currently available

0:00 0:01:01 0:00

XS
SM
MD
LG