Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահը չի բացառում, որ կորոնավիրուսի սկզբնաղբյուրը Ուհանի լաբորատորիան է 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Չինաստանը տարծել է կորոնավիրուսն աշխարհում թույլ տրված «զարհուրելի սխալի» արդյունքում:

Նախագահը նման մեկնաբանություններով հանդես եկավ, երբ իր հետախուզական գործակալությունները հայտնել էին, որ դեռ քննում են նախագահի առաջ քաշած տեսակետը, որ համաճարակը գուցե տարածվել է չինական լաբորատորիայում տեղի ունեցած վթարի հետևանքով:

Սպիտակ տանը ապրիլի երեսունին կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով այդ ուսումնասիրության մասին հարցին՝ նախագահը պնդել է, թե ապացույցներ կան, որ վիրուսի սկզբնաղբյուրը կարող էր հանդիսանալ Չինաստանի Ուհան քաղաքի վարակիչ հիվանդությունների լաբորատորիան:

«Սարսափելի բան է պատահել: Անկախ նրանից, թե նրանք սխալ են թույլ տվել, թե իսկզբանե նման հետազոտություններն են սխալ եղել, իսկ հետո նրանք ևս մի սխալ են գործել, կամ ինչ-որ մեկը ինչ-որ բան արել է նպատակային»:-ասել է նա:

Վերջին օրերին Թրամփի վարչակազմը Չինաստանի նկատմամբ հանդես է գալիս կոշտ հռետորաբանությամբ ՝ մեղադրելով աշխարհաքաղաքական թշնամուն և առևտրային կարևորագույն գործընկերոջը այն բանի համար, որ բավականաչափ արագությամբ չի գործել՝ կանխելու վիրուսի տարածումը:

Հարցին, թե արդյոք նախագահը կպահանջի Չինաստանից թույլ տալ ԱՄՆ հետաքննիչներինն մտնել Ուհանի այդ լաբորատորիա, պատասխանել է. «Չեմ ուզում դրան գնալ: Կտեսնենք ... Մինչ այժմ կարծում էի, որ Չինաստանը փորձում է լինել ... կամ գոնե փորձելու է լինել թափանցիկ մեզ հետ, բայց մենք կկարողանանք դա պարզել»:

Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրում է նաև նրանում, որ իր քաղաքացիներին թույլ է տվել միջազգային ճամփորդություններ իրականացնել այն դեպքում, երբ երկրի ներսում տեղաշարժը սահմանափակ էր. «Ես չեմ հասկանում, թե ինչպես է եղել, որ մարդկանց թույլ չեն տվել Չինաստանի մնացած շրջաններ գնալ, բայց թույլատրվել է երկրից դուրս գնալ: Դա վատ է: Նրանց համար դժվար է պատասխանել այդ հարցին»:

XS
SM
MD
LG